‘Վան Գալը «Յունայթեդ»-ի կազմը համալրելու համար կծախսի 150 մլն ֆունտ’

510

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստվում է միջոցներ հատկացնել գլխավոր մարզիչ Լուի վան Գալին` թիմի կազմի համալրման համար:

Daily Mirror-ի փոխանցմամբ` հոլանդացի մասնագետն այդ նպատակով կստանա 150 մլն ֆունտ:

«Կարմիր սատանաներ»-ը ցանկանում են համալրել պաշտպանության կենտրոնը: Թիրախում է Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը, ով համաձայն է տեղափոխվել «Յունայթեդ»:

Բացի դրանից, անգլիական ակումբի նշանառության տակ են նաև «Ռոմա»-ի կիսապաշտպան Քևին Ստրոտմանն ու «Սաութհեմփթոն»-ի պաշտպան Նատանիել Կլյայնը:

Նախորդ հոդվածը‘Ցանցահենները ԱՄՆ-ում կոտրել են մի քանի կայքեր և հայտարարել Երրորդ աշխարհամարտի սկիզբը’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Գյումրիի գործով հիմնական խնդիրը շարժառիթների բացահայտումն է (Տեսանյութ)’