Լուի վան Գալը մոտ ժամանակներս կգլխավորի Հոլանդիայի հավաքականը: Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Վան Գալը անձնական պայմանագիր է համաձայնեցրել Արքայական Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և ազգային թիմին կնախապատրաստի ԱԱ-2022-ին:
Հիշեցնենք՝ Հոլանդիայի հավաքականը Եվրո-2020-ում հաղթեց խմբային փուլի բոլոր խաղերում, սակայն դուրս մնաց փլեյ-օֆֆի հենց առաջին փուլից: Դրանից հետո Ֆրանկ դե Բուրը հեռացվեց Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: