‘Վան Գալը վեց հոգու հանել է տրանսֆերի’

1133

«Մանչեսթր Յունայթեդը» նախատեսում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ազատվել  ֆուտբոլիստների այս վեցնյակից:

 Մարուան Ֆելինի

Բելգիացուն ձեռք բերելու հիմնական հավակնորդ է համարվում «Նապոլին»: «Մանչեսթր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար նվազագույնը պահանջում է 20 մլն ֆունտ:

Խավիեր Էռնանդես

Չիչարիտոյին  մանկունյացիները գնահատում են 12 մլն ֆունտ: Մեքսիկացի հարձակվողը գտնվում է «Յուվենտուս»-ի, «Ինտերի», «Ատլետիկո»-ի», «Տոտենհեմ»-ի և «Սահուտհեմպտնի» ուշադրության կենտրոնում:

Անդերսոն

Բրազիլացին, ով արդեն վաղուց հիմնական կազմից դուրս է մնացել, կարող է հայտնվել Պորտուգալիայում կամ էլ վերադառնա հայրենիք:  Նրա արժեքը գնահատվում է 5 մլն ֆունտ:

Նանի 

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը առաջարկությունների պակաս չունի: «Յուվենտուսը», «Ինտերը», «Վալենսիան» և «Արսենալը» սակարկում են «Մանչեսթր Յունյթեդի» հետ այս ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:Անգլիացիները Նանիին գնահատում են 15 մլն ֆունտ:

Սինձի Կագավա

 Ճապոնացի հարձակվողը այս ամռանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա» կամ էլ՝ համալրված «Ատլետիկո»: «Մանչեսթր Յունայթեդը» պատրաստ է այս ֆուտբոլիստից բաժանվել 8-10 մլն ֆուտով:.

Վիլֆրեդ Զահա  

Երիտասարդ ֆուտբոլիստը չամրապնդեց իր դիքերը թիմում և կարող է հայտնվել Պրիեմիեր լիգայի միջին դիրքերում գտնվող թիմերից մեկում՝ «Վեստ Հեմ»-ում, «ԿՊՐ»-ում, «Քրիստալ Փելես»-ում և «Նյուքասլ»-ում:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Սևիլիան լավ խաղաշրջան անցկացրեց»’
Հաջորդ հոդվածը‘Բրունո Ալվեշը քիչ էր մնում լուրջ վնասվածք հասցներ Դիեգո Կոստային (տեսանյութ)’