‘Վան Գալին լրագրողները զայրացրել են’

734

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը զայրույթով է արձագանքել լրագրողների այն ենթադրությանը, թե մանկունիանցիները պայմանագիր կկնքեն դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, ով ազատ գործակալի  կարգավիճակով մարզվում է թիմի հետ.

«Այս մասին խոսում եք միայն դուք, բայց ոչ մենք, կամ` Վալդեսը. սա պարզապես զանգվածային լրատվության միջոց է: Բայց ես այստեղ չեմ ԶԼՄ-ներին տեղեկացված պահելու համար: Դուք պետք է սպասեք, լսեք և հետևեք. այդքանը»,- նշել է մասնագետը «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Երբ լրագրողները Վան Գալին հարցրել են, թե արդյոք «Լիվերպուլ»-ը հետաքրքրվա՞ծ է եղել Վալդեսի ծառայություններով, վերջինս պատասխանել է.

«Լավ, նա տեղափոխվում է «Լիվերպուլ»: Դուք դա նույնպես ենթադրում եք, և դա մեծ սխալ է: Ահա թե ինչու եմ ես միշտ զայրանում. դուք պատմություններ եք հորինում: Բայց այստեղ ոչ մի պատմություն չկա: Նա մարզվում է մեզ հետ, ես նրան տալիս եմ այդ հնարավորությունը: Տեսնենք` ինչ կլինի հետագայում»,- վան Գալի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. ««Սան Լորենցոյի» դեմ պետք է իդեալական խաղալ բոլոր դիրքերում»’