‘
«Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է Կոնտեին` Լուի վան Գալով փոխարինելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Չնայած ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հետ ոչ-ոքիին (1-1)` Կոնտեն շարունակում է մեծ ճնշման տակ մնալ: Բացի դրանից, մարզիչը ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ ունի` կապված տրանսֆերային քաղաքականության հետ:
Կոնտեին փոխարինելու թեկնածուն անսպասելիորեն դարձավ Վան Գալը, որը կարճաժամկետ աշխատանք է փնտրում ԱՊԼ-ում.
«Ես հետաքրքրված կլինեմ ԱՊԼ-ի այն թիմերի առաջարկով, որտեղ հնարավորություն կունենամ վրեժ լուծել ՄՅՈՒ-ից»,- նշել էր Լուին` ոչ վաղ անցյալում:
‘