‘Վան Գալն ուզում է վերադառնալ Անգլիա, որպեսզի վրեժ լուծի «Մանչեսթեր Յունայթեդից»’

2426

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ուզում է վերադառնալ Պրեմիեր լիգա, որպեսզի վրեժ լուծի «Օլդ Թրաֆորդի» ակումբից։

Անցած շաբաթ վան Գալը բացառիկ հարցազրույց է ունեցել, որտեղ պատմել է, թե վիրավորված չէ իրեն փոխարինող Ժոզե Մոուրինյոյից, բայց հիասթափված է գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի արարքից, ով իրենից թաքուն է պայմանավորվել պորտուգալացու հետ։
66-ամյա մասնագետը պնդում է, որ չի մտածում կարիերան վերսկսելու մասին։ Լուին բացառություն կանի միայն Պրեմիեր լիգայի թոփ-ակումբի համար, որպեսզի վրեժ լուծի ՄՅՈՒ-ից։

«Հավանաբար ես այլևս ակումբ չեմ մարզի, բայց կցանկանայի բացառություն անել որևէ անգլիական խոշոր ակումբի համար։ Այդ ժամանակ հնարավորություն կստանամ վրեժխնդիր լինել «Մանչեսթեր Յունայթեդից»»,- վան Գալին է մեջբերում Daily Mail-ը։

‘

Նախորդ հոդվածը‘ՄՅՈՒ-ն պատրաստ է 60 մլն ֆունտ ներդնել Ալեքս Սանդրոյի համար’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսսիին շնորհել են Պիչիչիի ու Դի Ստեֆանոյի անվան մրցանակները’