‘Վան Գալ. «Այդքան էլ լավ չխաղացինք»’

635

«Մանչեսթր Յունայթեդի» մարզիչը կարծում է, րո իր թիմը «Լիվերպուլ»-ի հետ հանդիպման ընթացքում իրեն պակաս լավ է դրսևորել, քան մի քանի օր առաջ տեղի ունեցած «Ռեալ»-ի հետ խաղում:

 Երեկ ավարտվել է ԱՄՆ-ի միջազգային ընկերական մրցաշարը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթր Յունայթեդը» եզրափակչում հաղթել է «Լիվերպուլին», սակայն մանկունյացիների մարզիչը այնքան էլ գոհ չէ իր սաների ելույթից:

«Այսоր մենք այնքան էլ լավ չխաղացինք: «Ռեալի» դեմ խաղում մենք աներևակայելի լավ ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք իշխում  էին դաշտում և տեր էինք: Այսоր մենք ավելի շատ պայքարեցինք: Բայց նկատի ունենալով, որ այս оրերին մենք ստիպված էինք հաճախ դաշտ դուրս գալու՝ ամեն  երկու оրը մեկ, զարմանալի չէ, որ մեր ուժերը թուլացել էին»,-անգլիական լրատվամիջոցներին ասել է Վան Գալը:

Նախորդ հոդվածը‘«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը երթ կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ’