‘Վան Գալ. Բավարիան չի վաճառի Լևանդովսկիին’

1341

‘

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ «Բավարիայում» չեն ցանկանա հրաժարվել Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններից.

«Կարծում եմ, որ «Բավարիան» չի վաճառի Լևանդովսկիին. նրան անհնար է փոխարինել: Ռոբերտը ոչ միայն շատ գոլեր է խփում, այլ նաև լավ է համագործակցում հարձակման գծի խաղացողների հետ:

Այժմ նա աշխարհի լավագույն հարձակվողն է: Ցանկանում էի նրան բերել «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի արժեքը խնդիր չէր ՄՅՈւ-ի ղեկավարության համար, սակայն «Բավարիան» հրաժարվեց վաճառել նրան»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է «Bild»-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Որքա՞ն է կազմում ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահների աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյուն՝ ֆուտբոլիստների հանդեպ իր վերաբերմունքի մասին’