‘Վան Գալ. «Գոհ եմ, որ Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիր կնքեց»’

561

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Վիկտոր Վալդեսը մանկունիանցիների պահեստային դարպասապահը կլինի.

«Գոհ եմ, որ Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիր կնքեց: Վիկտորը փորձառու դարպասապահ է, նրա նվաճումները խոսում են այդ մասին:

Միշտ ասել եմ, որ ակումբը հետաքրքրված կլինի լավագույն ֆուտբոլիստների ձեռքբերմամբ: Վալդեսն իր պրոֆեսիոնալիզմը ցույց տվեց այն ժամանակ, երբ վերականգնվում էր վնասվածքից հետո մեր ակումբում: Նա իրեն շատ լավ դրսևորեց թիմի հետ մարզումների ժամանակ:

Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրորդ դարպասապահը կլինի: Սա հիանալի ձեռքբերում է թիմի համար»,- Լուի վան Գալի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Խորդի Ալբան կատալոնական ակումբի ներկայիս դժվարությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Նոյերը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ IFFHS վարկածով’