‘Վան Գալ. «Ես արդեն ծեր եմ, «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի վերջին ակումբս»’

994

‘

Ես արդեն ծեր եմ, և «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքս կլինի վերջինը, ասել է անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Ես պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեմ կնոջս, երեխաներիս, թոռներիս: Նրանք արժանի են իմ ուշադրությանը: Աշխատանքի պատճառով հիմա չեմ կարողանում հասցնել նույնիսկ ընտանեկան տոներին: Վերջերս բաց թողեցի թոռնիկիս ծննդյան օրը: Դա ինձ բնորոշ չէ:

Կինս ցանկանում է, որ ես հենց հիմա թողնեմ աշխատանքս: Ես դրախտային տուն ունեմ Պորտուգալիայում: Մտադիր եմ ապրել այնտեղ, գոլֆ խաղալ և վայելել համեղ ուտեստներ»,- Վան Գալի խոսքը մեջբերում է telegaph-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ 63-ամյա Վան Գալի պայմանագիրը կավարտվի 2017-ին:

‘

Նախորդ հոդվածը‘ «Էլ կլասիկո»-ի ժամանակ «Կամպ Նոու»-ն հիասքանչ տեսք կունենա(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ մասնակից երկրների թիվը կարող է դառնալ 40’