‘Վան Գալ. «Ինձ երեք տարի է պետք «Մանչեսթր Յունայթեդում» թիմ կառուցելու համար’

769

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է իր թիմի մեկնարկը Անգլիայի ընթացիկ առաջնությունում։ Նշենք, որ «Մանչեսթր Յունայթեդը» տասը խաղից հետո 13 միավոր է վաստակել, ինչը վատագույն մեկնարկն է 1966 թվականի  այս կողմ։

«Դա լավ չէ, ինձ սոսկալի եմ զգում, առաջին հերթին երկրպագուների առաջ։ Իհարկե, նման զգացողություններ եմ զգում նաև ղեկավարության առաջ, չէ՞ որ նրանք հավատում են ինձ և իմ ֆուտբոլիստներին։ Սակայն երբ 10 խաղից հետո միայն 13 միավոր ունես, ապա չես կարող քեզ լավ զգալ։

Ես այնպես չեմ աշխատում, ինչպես մարզիչների մեծամասնությունը։ Մարզումներն ամենից առաջ ուղղված են այն բանին, որ յուրաքանչյուր խաղացող գիտակցի՝ ինչու պետք է դաշտում այս կամ այն բանն անի։

Մենք թիմի կառուցման գործընթացում ենք։ Դա ավելի քան մեկ տարի ձգվող գործընթաց է, այն կտևի մոտ երեք տարի։ Ես չեմ կարող ասել, թե երբ կլինեն արդյունքները։ Երբ ես դա արեցի «Բավարիայի» հետ, ապա դա տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին։ Այստեղ կարող է դա պատահել փետրվարի 1-ին, սակայն դա ամենևին որևէ նշանակություն չունի։

Կրկնում եմ, գործընթացը երեք տարի կտևի. ես հենց այդ ժամկետով եմ պայմանագիր կնքել»,-վան Գալի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն, Մարսելոն, Կոենտրաուն, Բենզեման մի լավ« չարչարում են» Վարանին և Պեպեին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» կամային հաղթանակ տոնեց «Լիվերպուլի»հետ խաղում (տեսանյութ)’