‘Վան Գալ. «Լավ է, որ դուրս չմնացինք Անգլիայի գավաթի խաղարկությունից»’

1013

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գաը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի` «Քեմբրիջ»-ի դեմ խաղում (0-0) իրենց թիմի անհաջողության պատճառների մասին.

«Իհարկե, մենք զայրացած ենք: Նույն սխալները թույլ տվեցինք, ինչ` ՔՊՌ-ի և «Յովիլա»-ի դեմ խաղերում: Առաջին խաղակեսում նույն ֆուտբոլը ցուցադրեցինք:

Ես նորից բարկացած եմ: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք գործում: Լավ է, որ դուրս չմնացինք Անգլիայի գավաթի խաղարկությունից: Դա է ամենակարևորը:

Մարզադաշտում մթնոլորտը հիանալի էր, երկրպագուները դաշտի տերերին հիանալի աջակցություն ցույց տվեցին: Ամեն ինչ մեր դեմ էր:

Ես բարկացած եմ, բայց դա իմ աշխատանքի մի մասն է: Պետք է արժանին մատուցենք մրցակցին, նրանց մարզչին: Բայց կրկնում եմ` այդ խաղում ամեն ինչ մեր դեմ էր` խոտածածկը, մրցավարը, բացարձակ ամեն ինչ: Ինչպես նաև երկրպագուները, իհարկե, դա նորմալ է:

Անգլիայի գավաթը մեզ համար շատ կարևոր է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար դա ամենագլխավոր տիտղոսն է: Առաջնությունում հաղթելն ավելի դժվար է, այնպես որ, գավաթը մտնում է մեր ծրագրերի մեջ»,- վան Գալի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտը մտադիր է դիմել ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով — «Արցախպրես»’