‘Վան Գալ. «Մեզ համար Անգլիայի չեմպիոն դառնալը մեծ նվաճում կլինի»’

688

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ ղեկավարությունը թիմի առջև խնդիր է դրել ընդգրկվել առաջին եռյակում:

«Մեզ համար Անգլիայի չեմպիոն դառնալը մեծ նվաճում կլինի: Դա շարունակում է մեր նպատակը լինել: Մենք խոսում ենք ֆուտբոլի աշխարհի մասին, որտեղ լինել առաջինը ամենակարևոր երևույթն է: Սակայն երբեմն դժվար է նպատակին հասնել:

Այդ պատճառով ղեկավարությունը թիմի առջև խնդիր է դրել լինել առաջին քառյակում: Բայց «Մանչեսթեր Յուանյթեդ»-ում բոլորը ցանկանում են ավելիին հասնել»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘TOP-15.Աշխարհի ամենաթանկարժեք ու ամենաեկամտաբեր ակումբները՝ «Ռեալից» մինչև «ՊՍԺ»’
Հաջորդ հոդվածը‘Բռնաբարության համար ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում’