‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ակումբը Դե Խեային փոխարինելու մի շարք թեկնածուներ ունի: «Կարմիր սատանաներ»-ի դարպասապահի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս մեկ տարի, սակայն նա դեռ որոշում չի կայացրել այն երկարաձգելու մասին:
«Մենք մի շարք դարպասապահներ գիտենք, ովքեր կարող են փոխարինել Դե Խեային: Չէ՞ որ մենք պետք է կազմակերպված թիմ մնանք: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք, որ Դավիդըշարունակի ելույթները մեր ակումբում: Հուսով եմ` նա նոր պայմանագիր կստորագրի:
Նոր պայմանագրի հարցը լուծվում է եռակողմ, և ամենակարևոր կողմը խաղացողն է: Դե Խեան պետք է ցանկանա մնալ թիմում: Չգիտեմ, թե ինչու նա դեռ չի կարողանում որոշում կայացնել»,- BBC-ն մեջբերում է Վան Գալի խոսքերը:
‘