‘Վան-Երեւան ավիաթռիչքները կարող են մեկնարկել երկու շաբաթից ‘

651

Վան-Երեւան չվերթը ավիափոխադրումները կարող են մեկնարկել երկու շաբաթից: Ըստ HurriyetDailyNews-ի, հայտարարել է Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի (ՎԱԱՊ) անդամ Այհան Ֆիդանը: Ըստ աղբյուրի, ՎԱԱՊ-ը արդեն կարգավորել է ավիաչվերթը կազմակերպելու համար անհրաժեշտ իրավական գործընթացները, իսկ ավիափոխադրումներն իրականացնելու է տեղի Bora Jet ընկերությունը:

«Թեեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանը փակ է, բայց երկու երկրների միջեւ ազատ օդային հաղորդակցություն կա: Դա ակնհայտ հակասություն է, Մենք ուզում ենք բացել բոլոր սահմանները», — ասել է թուրք գործարարը:

Նա նշել է, որ Երեւանի եւ Վանի միջեւ ցամաքային հեռավորությունը կազմում է ընդամենը 230 կիլոմետր:

«Այս տարածությունը կարելի էր հեշտությամբ հաղթահարել ավտոմոբիլով, եթե սահմանները բաց լինեին: Այժմ սակայն, մենք կարող ենք առավելագույնը մեկ ժամում Վանից ինքնաթիռով հասնել Երեւան», — ասել է Ֆիդանը:

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը չի բացառում, որ կոնսուլտացիաների 2-րդ փուլում կարող է խոսք գնալ անունների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտերի պատճառով Դամասկոս մեկնող չվերթները չեղյալ են հայտարարվել ‘