‘Վան Պերսին՝ անգլիացի երկրպագուների մասին’

608

«Արսենալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին քննադատել է անգլիացի երկրպագուներին:

«Անգլիայում՝ արտագնա հանդիպումներում 11 տարի շարունակ սուլում և վիրավորում էին ինձ: Վերադառնալով հայրենիք՝ կրկին զգացի հակառակորդի երկրպագուների հարգանքը, արժանացա նրանց ծափահարություններին:

Հիմա վստահորեն կարող եմ ընդգծել՝ արտագնա հանդիպումները նույնքան հետաքրքիր և հաճելի են»,- հոլանդացու խոսքերը փոխանցում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը Մառախլապատ Ալբիոնում խաղացել է 2001-2015 թվականներին և անցկացրած 383 խաղում դարձել է 190 գոլի հեղինակ:

Հարձակվողը հիմա հանդես է գալիս «Ֆեյենորդ»-ում:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Էյբարին» խփեց 3 անպատասխան գոլ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մարզչի աստղային թեկնածու է գտել ‘