‘
ԱՄՆ Ուիդբի կղզում, որը գտնվում է Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաքից դեպի հյուսիս, սողանքի հետևանքով բնակելի շենք է փլուզվել, տեղեկացնում է ABC News-ը:
Աղետի հետևանքով բնակելի շենքը անջատվել է աստիճանահարթակից, իսկ կղզին զրկվել է խմելու ջրից: Դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանել են վտանգված գոտու 34 տների բոլոր բնակիչներին: Բարեբախտաբար զոհեր և տուժածներ չկան:
Գրունտային հողերի տեղաշարժումը գրանցվել է առավոտյան 4:00-ի սահմաններում, երբ բնակիչները դեռ քնած են եղել: Զոհերից հաջողվել է խուսափել ափամերձ տարածքի փլուզման ժամանակ առաջացած մեծ աղմուկի շնորհիվ:
‘