‘
Ավելի քան 10 մարդ վնասվածքներ են ստացել մարտի 11-ին Վաշինգթոնի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, գրում է Washington Post պարբերականը:
Իրավապահ մարմինների տվյալներով չարագործները գտնվել են երկու ավտոմեքենաների մեջ, որոնց ստահներից տեղական ժամանակով 02:45-ին կրակահերթ է բացվել Նյու-Յորք ավենյուի շենքերից մեկի հարևանությամբ կանգնած մի խումբ մարդկանց ուղղությամբ:
Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Ոստիկանության վարկածով երկու խմբերի միջև ընդհարումը ծագել է մերձակայքում գտնվող գիշերային ակումբերից մեկում, որը փակվել է միջադեպից 15 րոպե առաջ:
‘