‘Վաշինգտոնին անհանգստացնում են ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները’

667

Վաշինգտոնն անհանգստացած է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների կապակցությամբ և կշարունակի քննադատել այդ գործողությունները:

Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության վերահսկողության և միջազգային անվտանգության գծով տեղակալ Անդրեա Թոմսոնը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-շարունակում է երկխոսությունը ԿԺԴՀ-ի հետ և հուսով է, որ նրա առաջնորդ Կիմ Չեն Ինը կկատարի ապամիջուկայնացման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները: Պետքարտուղարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը կշարունակեն քննարկումները:

Օգոստոսի 10-ին ԿԺԴՀ-ն արձակել է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ, որոնք թռել են մոտավորապես 400 կմ: Վերջին երկու շաբաթում սա արդեն հինգերորդ փորձարկումն է, որ անցկացնում են հյուսիսկորեացի զինվորականները:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգի օդանավակայանը ցուցարարներին դուրս հանելու դատական օրդեր է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը թույլ է տվել Պոռոշենկոյին հարցաքննել «ստի դետեկտորով»’