Վաշինգտոնն ուզում է ուկրաինական հակամարտության դադարեցումը ներկայացնել որպես Կիևի նախաձեռնություն

219

ԱՄՆ վարչակազմն ուզում է  հեռու մնալ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու՝ ուկրաինական կառավարության հնարավոր որոշումից և դա ներկայացնել որպես բացառապես Կիևի նախաձեռնությունը։

Նման կարծիք է հայտնել Le Figaro թերթում հրապարակված հոդվածում Հադսոնի ինստիտուտի հետազոտությունների գծով տնօրեն, Բարդ քոլեջի պրոֆեսոր Ուոլթեր Միդը։

«Նախագահ Ջո Բայդենի ռազմավարությունն այն է, որ շարունակի օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, մինչև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի, որ ժամանակն է բանակցություններ վարելու և տարածքներ զիջելու։ Դա Վաշինգտոնում կառավարությանը թույլ կտա հանգստացնել իր խիղճը՝ հայտարարելով, որ ուկրաինացիներն արդեն ամեն ինչ որոշել են»,- հայտարարել է փորձագետը։

Միդի կարծիքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայում երկու անգամ պարտություն է կրել։ Առաջին անհաջողությունն այն էր, որ նա չկարողացավ զսպել Ռուսաստանին՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» անցկացնել, երկրորդը՝ ՈՒԶՈՒ-ի անհաջող հակահարձակումն էր և Կիևին արևմտյան օգնության ուշացումները։ Միդը շեշտել է, որ ՈՒԶՈՒ-ի վիճակը փակուղային է։

Նախորդ հոդվածըՔաղաքական ռազմավար․ Նախագահական ընտրապայքարում Բայդենի մասնակցությունը նպատակահարմար չէ
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ի միջուկային ուժերն ամենաուժեղն են աշխարհում