‘
Ամերիկյան իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ Վաշինգտոնում և նրա շրջակայքում լրտեսական սարքեր են հայտնաբերվել, որոնք կարող են առանց թույլտվության գաղտնալսել բջջային հեռախոսները, ինչպես նաև որսալ խոսակցություններ ու հաղորդագրություններ:
ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը անոմալ ակտիվություն է հայտնաբերել, ինչը հատուկ է stingrays կոչվող ( բառացի թարգմանությամբ՝ գլորում, բախումներ) բջջային կապի ազդանշանների անօրինական «որսի» դեպքում:
Դրանցից, որպես կանոն, օգտվում են օտարերկրյա լրտեսները և հանցագործները, սակայն ԱԱՆ-ին հայտնի չէ, թե այս դեպքում դրանք ով կարող էր գործածել:
Փոխանցում է BBC-ն:
‘