‘Վաշինգտոնում ձնաբքի պատճառով փակվել են պետական հիմնարկները’

882

Ռեկորդային սառնամանիքներով ուղեկցվող ձնաբուքը երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, տեղացել է ԱՄՆ Ատլանտյան ափին: Ձյան ուժեղ տեղումների պատճառով Վաշինգտոնում փակվել են դաշնային հիմնարկությունները, ավիաընկերությունները հետաձգել են 2,6 հազար չվերթ, հաղորդում է Reuters-ը:

Ազգային օդերեւութաբանական ծառայության տեղեկությամբ, վատ եղանակը ծածկել է Միսսուրին, Արքանզասը, ինչպես նաեւ Իլլինոյիսի, Թեննեսսիի, Քենթուկիի, Ինդիանայի ու Օհայոյի հարավը: Հյուսիսային Քարոլինայում, Վիրջինիայում, Միսսիսիպիում, Ջորջիայում, Քենթուկիում եւ Վաշինգտոնում հայտարավել է արտակարգ դրություն: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ տեղումների արդյունքում ձյան շերտը կկազմի 15-30 սանտիմետր:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Մերկելի եւ Պորոշենկոյի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Դոնբասում ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’