‘Վաշինգտոնում Նեմցովի անվան հրապարակ է բացվել’

2002

ԱՄՆ մայրաքաղաքում երեքշաբթի բացել են Բորիս Նեմցովի անվան հրապարակը, գրում է ՌԻԱ-Նովոստին:

Փոքրիկ հրապարակը գտնվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան գլխավոր մուտքի դիմաց: Հուշատախտակի տեղադրումը նվիրված է քաղաքական գործչի սպանության երրորդ տարելիցին:

Մեկնաբանելով այս քայլը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է,որ հրապարակների անվանակոչության հարցը քաղաքային իշխանությունների իրավասության տակ է, միեւնույն ժամանակ շեշտել է, որ երկկողմանի պետական հարաբերությունները ավելի լավը հուսալու տեղ են թողնում:

Իր հերթին, Պետդումայի պատկգամավոր Միխայիլ Դեգտյարովը առաջարկել է Մոսկվայում ԱՄՆ դեսպնատան նախկին շինությանը հարող փողոցը անվանել «Հյուսիսամերիկյան փակուղի, տուն համար 1»: ԱՄՆ պետդեպարտամենտում ի պատասխան ասել են, որ ցանկացած երկիր իր փողոցներն ու հրապարակներն անվանում է այնպե,ս ինչպես ուզում է:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ին՝ Կրեմլից ոչ հեռու գտվող կամրջի վրա: Նրան սպանել են Չեչնիայի ղեկավար Կադիրովի մերձավորները:

Նախորդ հոդվածը‘Քուֆթայի վրա հայերեն մակնշում չի եղել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂ-ը չպետք է զրկվի միջազգային համագործակցությունից Ադրբեջանի առարկության պատճառով. Նալբանդյան’