‘Վաչե Գաբրիելյան. Հաշվարկների արդյունքում ստացված 4 տրիլիոն 567 միլիարդ դրամի մեջ ստվերն ընդգրկված է’

895

Երբ ազգային վիճակագրական ծառայությունը գնահատում է ՀՆԱ-ն, ունի լրահաշվարկի տարր, որտեղ գնահատում է չհաշվառվող տնտեսությունը, որի մասն է կազմում նաև ստվերային տնտեսությունը: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե բյուջեի նախագծում նշված 4 տրիլիոն 567 միլիարդ դրամ ՀՆԱ-ի մեջ ստվերային տնտեսությունը մտնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Այդ առումով, այո՛, ԱՎԾ-ի կողմից հրապարակվող այն թվի մեջ, որ մենք ունենք, կա լրահաշվարկի մաս, քանի որ մենք կանխատեսում ենք անում եղած թվերի վրա, որը պարունակում է այդ լրահաշվարկի մասը, ինչը ինքնին պարունակում է ստվերը, ևս  դրա վրա կատարվող հաշվարկների արդյունքում ստացված 4 տրիլիոն 567 միլիարդ դրամի մեջ ևս ընդգրկված է ստվերը»,- ասաց Գաբրիելյանը:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց, թե որտեղ են տեղաբաշխված Հայաստանի հանրապետության արտաքին պահուստներն արտասահմանում, և արդյո՞ք ինքը կարող է ստանալ այդ տվյալները: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ արտաքին պահուստները տնօրինում է Կենտրոնական բանկը, որի վերաբերյալ տալիս է հաշվետվություն միջազգային ընդունված ֆորմատով:

«Դրանք բացվում ու տպարգրվում են ֆինանսական հաշվետվությունների հաղորդման միջազգային ստանդարտով և աուդիտ են անցնում ավելի մանրամասն աուդիտորական ընկերությունների կողմից, և դա սահմաված է օրենքով: Դրանից ավելի մանրամասն տեղեկության բացումը խորհուրդ չի տրվում, որովհետև դա կարող է որոշակիորեն բանկային գաղտնիքներ բացահայտել»,- ասաց նախարարը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ Լավրովը ձեռքը չի կոտրել’
Հաջորդ հոդվածը‘Կայացավ լրագրողների ֆուտզալի մրցաշարի առաջին տուրը. արդյունքներ ‘