‘
Հայաստանի տեղական համայնքների համաժողովը լավ հարթակ է իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև երկխոսությունը խորացնելու համար: Այդ մասին Ջերմուկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը` ներկայացնելով համաժողովի արդյունքները:
Արմինֆոյի փոխանցմամբ, Տերտերյանը նաև ասել է, որ ՏԻՄ աշխատանքում նախատեսվող բարեփոխումների համատեքստում կարելի է փակված համարել Սյունիքի արոտավայրերի հարցը: «Հասարակությանը ներկայացվել է այդ հարցի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, և այժմ, երբ քննարկվում են հողային տնտեսությունների խոշորացման հարցերը, ինչպես նաև հետաքրքիր բիզնես-նախագծերի իրացումը, այդ հարցը կարելի է համարել լիովին փակված», — ասել է Տերտերյանը:
‘