‘
Օգոստոսի 29-ին դիվանագիտական առաքելութան ավարտի կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանինընդունեց Ղազախստանի արտաքին գործերի նախարարԵրլան Իդրիսովը:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեցին հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները և երկկողմ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միաժամանակ, կարևորվեց երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը՝ դրանք քաղաքական համագործակցության մակարդակին հասցնելու համար:
Շնորհակալություն հայտնելով դեսպան Ղազարյանին Ղազախստանում կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ նախարար Իդրիսովը մաղթեց նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում Ղազախստանի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության և օժանդակության համար և համոզմունք հայտնեց, որ հայ-ղազախական հարաբերությունները կունենան շարունակական զարգացում և խորացում:
Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանի հրամանով Ղազախստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արա Սահակյանը:
Կարդացեք նաև. Երա՛զ իմ երկիր, Ղազախստա՜ն, կամ` «չար» լեզուները «բարի» մարդկանց մասին
‘