‘Վավերացվել է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շուրջ պայմանագիրը’

879

Հունիսի 25-ին ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շուրջ պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փաստաթուղթն ստորագրվել է 2013 թվականի հունիսի 25-ին Երևանում: Այն սահմանում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների կարգը` Հայաստանի և Ռուսաստանի ազգային զինված ուժերի, իրավապահ մարմինների հատուկ ծառայությունների զինման նպատակով:
«Պայմանագրի համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերով` առանց ներկրման/արտահանման լիցենզիաների տրամադրման», — ասվում է պայմանագրին կից փաստաթղթերում:
Ընդ որում նախատեսվում է, որ նման պայմանագրերի կնքումը կձևակերպվի այն երկրի լիազոր մրամնի հաստատած ռազմական նշանակության արտադրանքի ցանկերի վերաբերյալ, որն ուղարկում է համապատասխան բեռը: 

Ենթադրվում է, որ վավերացումից հետո պայմանագրի իրացման համապատասխան մեխանիզմը սահմանված կարգով կորոշի ՌԴ նախագահը, ինչը թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության դաշնային մարմինների գործակցությունը ցանկերի ձևավորման, դրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարումների վերաբերյալ պարտավորագրերի կնքման, դրանց գրանցման և իրացման նկատմամբ վերահսկողության փուլերում: 

Նախորդ հոդվածը‘Լիբիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են ‘
Հաջորդ հոդվածը‘Ալիեւը ԵԽԽՎ ամբիոնից դարձյալ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի և Երևանի նկատմամբ նկրտումների մասին’