‘
Վատիկանը հայտարարել է, որ անցյալ շաբաթ հայտնաբերված ղպտիական ձեռագիրը, որում հիշատակվում է Հիսուս Քրիստոսի «կինը», կեղծ է և իրենից պատմական արժեք չի ներկայացնում:
«Կան լուրջ պատճառներ, որոնք ցանկացած մեկին կհամոզեն, որ պապիրուսը կոպիտ կեղծիք է»,- նշվում է Վատիկանի պաշտոնաթերթում:
Սեպտեմբերի 19-ին Հարվարդի դպրոցի պրոֆեսոր Քարեն Քինգը հայտարարել էր, թե իբր մ.թ. 4-րդ դարի ղպտիական պապիրուսներից մեկում Հիսուս Քրիստոսի կնոջ մասին հիշատակում էր հայտնաբերել: «Հիսուս ասավ նրանց՝ իմ կինը»,- ասվում է ձեռագրի մեջ:
Պրոֆեսորի կարծիքով, պապիրուսը 2-րդ դարում կազմված անհայթ Կտակարանի հատված է և շատ հատկանիշներով նմանվում է վերջերս հայտնաբերված Թովմաս առաքյալի, Մարիամի եւ Փիլիպոսի պարականոն Կտականներին:
Ձեռագրի ծագումն անհայտ է, բայց ելնելով այն բանից, որ նրանում եղած գրություններն արված են ղպտիերենով (Եգիպտոսի վաղ շրջանի քրիստոնյաների լեզուն), ենթադրվում է, որ այն հայտնաբերվել է Եգիպտոսում:
‘