‘Վատիկանում կբացվի Հայաստանի դեսպանությունը, դեսպանի հարցը դեռ չի քննարկվել’

999

Այսօրվա նիստում Կառավարությունը հավանություն է Սբ Աթոռում ՀՀ դեսպանություն բացելու նախագծին:

Ինչպես ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, դեսպանության բացումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի երկու պետությունների հարաբերությունները:

Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23-ին։ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Սուրբ Աթոռը Հայաստանին ցուցաբերել է մարդասիրական օգնություն՝ նվիրաբերելով Հայաստանի Աշոցքի շրջանում կառուցված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը: Սուրբ Աթոռը 2000թ. նոյեմբերի 9-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Վատիկանում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև ստորագրված համատեղ հայտարարությամբ։

Տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել։ Հայկական կողմից տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան այցելություններ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի մակարդակով։

Կառավարությունը հավանություն է տվել տվել «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» նախագծին:

Հիշեցնենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն, Վատիկանում դեսպանատունը հիմնվում է հատուկ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համար, և դա արվում է նրան «պատվավոր աքսոր» ուղարկելու նպատակով՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները տապալելու համար:

Նախորդ հոդվածը‘Մշակույթի նախարարությունում որոշել են վերականգնել Փակ շուկան’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ սենատը հավանություն է տվել ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Ջոն Բրենանի թեկնածությանը’