‘Վատիկանում մաքրության օր կանցկացվի անտուն մարդկանց համար’

633

Վատիկանում մաքրության օր կանցկացվի անտուն մարդկանց համար

Վատիկանը տնանկների համար մաքրության օր է հայտարարել, հաղորդում է The Independent-ը:

Սուրբ աթոռի որոշմամբ՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ամեն երկուշաբթի  բոլոր անտուններին անվճար կսափրեն ու կկտրեն մազերը: Վատիկանին արդեն իրենց  ծառայություններն են առաջարկել իտալացի վարսավիրները, որոնք ավանդաբար երկուշաբթի օրերը չեն աշխատում: Նրանք նաև վարսավիրական աթոռներ, հայելիներ և վարսահարդարման պիտույքներ են տրամադրել:

Մաքրության առաջին օրը կլինի փետրվարի 16-ին:

Հռոմի կուրիայում պարզաբանել են, որ ցնցուղներ տեղադրելու և վարսավիրական ծառայություններ տրամադրելու գաղափարը ծագել է դեռ մեկ տարի առաջ, երբ մի անտուն տղամարդ կարդինալներից մեկին գանգատվել է, թե Հռոմում սնունդ ճարելը դժվար չէ, մինչդեռ լողանալն իսկական խնդիր է:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ժիրինովսկին դոլարը գնահատել է 65 կոպեկ’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ գլխավոր քարտուղարը կասկածում է, թե Ռուսաստանը կլքի այդ կազմակերպությունը’