‘
Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ անց են կացվում Հռոմի Պապի ընտրությունները, մի երիտասարդ կին բողոքի ցույց է կազմակերպել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես փոխանցում են տեղական լրատվամիջոցները՝ մինչ գոտկատեղը մերկացած երիտասարդ կնոջ մարմնին գրված է եղել. «Ոչ այլևս Պապին» կոչը: Ցուցարար կնոջն անմիջապես ձերբակալել են, սակայն նա հասցրել է գրավել հրապարակում խմբված մեծ թվով լրագրողների ուշադրությունը:
Ամենայն հավանականությամբ, աղջիկը FEMEN շարժման ակտիվիստներից է, որոնք Պապի կիրակնօրյա քարոզների ժամանակ հաճախ են նման միջոցառումներ իրականացրել:
‘