‘
Դոմինիկյան Հանրապետությունում Հռոմի պապի նախկին դիվանագիտական ներկայացուցիչը ձերբակալվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով:
Արքեպիսկոպոս Յուզեֆ Վեսոլովսկին, ինչպես ասված է Վատիկանի հաղորդագրության մեջ, գտնվում է տնային կալանքի տակ:
Այս տարի՝ ավելի վաղ, Վատիկանի հատուկ հանձնաժողովը նրան մեղավոր է ճանաչել երեխաների նկատմամբ սեռական բռնություններ գործելու մեջ և կարգալույծ է արել:
2013 թ. սեպտեմբերին առաջին տեղեկություններ էին ստացվել, որ արքեպիսկոպոսը սեռական հարաբերությունների մեջ է մտնում անչափահասների հետ՝ փողի դիմաց: Փոխանցում է BBC-ն:
‘