‘Վատցկե. «Անգլիայում շատ ծանր է ֆուտբոլային ռիթմը»’

754

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն ֆուտբոլիստներին խորհուրդ չի տալիս լքել Բունդեսլիգան՝ հանուն Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխության: 56-ամյա գերմանացին մեծ տարբերություն չի տեսնում այդ երկու առաջնությունների մրջև:

«Անգլիայում ֆուտբոլիստները շատ են հոգնում: Այնտեղ շատ ծանր է ֆուտբոլային ռիթմը: Եթե դատենք աշխատավարձի չափով, ապա կարող ենք ասել, որ այնտեղ փողի մրցավազք է:

Ինչ վերաբերում է ֆուտբոլի մակարդակին, ապա մեծ տարբերություն չեմ տեսնում: Չէի ասի, թե անգլիական ֆուտբոլը շատ տարբերվում է գերմանականից: Տոներին Անգլիայի առաջնության շրջանակներում կայացած բազմաթիվ խաղեր եմ դիտել»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ Ռոբերտ Լեւանդովսկին֙ մի շարք անգլիական ակումբների հետաքրքրության շրջանակում’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է’