‘Վատ լուրեր՝ «փուլային տարբերակով». Ջուրը ևս թանկանում է. Մամուլ’

993

Սակագների բարձրացման շքերթը շարունակվում է. մեզանում առաջիկայում կթանկանա նաև ջրի սակագինը. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 1 խորանարդ մետր ջրի դիմաց ՀՀ քաղաքացին առաջիկայում վճարելու է ավելի քան 200 դրամ՝ ներկայիս 174 դրամի փոխարեն:

«Երևանջուր» ՓԲԸ-ն արդեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել համապատասխան հայտ: Իսկ այսօր հանձնաժողովում այդ թեմայով տեղի կունենա աշխատանքային քննարկում: Ուշագրավն այն է, որ իշխանությունները գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո փորձել են այս լուրը հնարավորինս գաղտնի պահել, որպեսզի հասարակությանն այդ վատ լուրերը մատուցեն «փուլային տարբերակով»՝ մաս առ մաս:

Նախորդ հոդվածը‘Եթե մարզպետ չլինի՝ ժողովրդին միայն օգուտ կլինի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի Մհեր. Մեզ ֆինանս պետք չի, հարգանք ու պատիվ ա պետք. Մամուլ’