‘Վատ և ավելի վատ. Մամուլ’

879

«Հուլիսի 7-ից զգալի թանկացավ գազը: Սակայն այդ նույն թանկացած գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց: Սա իհարկե ուրախալի է, բայց միևնույն ժամանակ տխուր հետևությունների առիթ է տալիս»,-գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Խնդիրն այն է, որ երթուղայինների ուղեվարձի մեջ գազի ծախսը զգալի մասն է կազմում,  և գազի թանկացումը բնականաբար պետք է հանգեցներ ուղեվարձի թանկացմանը: Ու եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն կամ մինչ այժմ մենք երթևեկել ենք ակնհայտորեն ուռճացված ուղեվարձով, կամ ուղևարձը չի թանկանում տնտեսվարողների վրա բանեցվող ճնշումների շնորհիվ: Երկու տարբերակն էլ շատ վատ է: Տնտեսվարողները, իհարկե, արդեն բարձրաձայնում են ճնշումների մասին և պահանջում, որ իշխանությունները դոտացիա տրամադրեն երթուղայիններին: Նշենք, որ երեկվանից զգալիորեն՝ 8-10 տոկոսով թանկացել են գարեջուրը, «Ջերմուկը», հյութերը: Իսկ մարզերից ստացվող տեղեկություններով արդեն թանկացման միտումներ է դրսևորում հացը»:

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ-ին՝ բյուջեից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գնում են եղեռնից մազապուրծ ամբոխի նման. Մամուլ’