‘«Վարագուրամոլները». «Ժողովուրդ»’

2225

««Ժողովուրդ»-ը՝ երեկ տեղեկացրել էր, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալուց հետո 24 մլն դրամ էր նախատեսվել կահույք գնելու համար:

Եվ ահա, թերթն այսօր էլ գրում է, որ կառավարությունը այս անգամ էլ որոշել է «վարագուրվել» և ՀՀ պետական բյուջեից 950 հազար դրամ կամ ավելի քան 2300 դոլար է ծախսել վարագույր գնելու համար: Վարագույրները ձեռք են բերվել անհատ ձեռներեցից, ընդ որում՝ այդ գումարով գնվել է ընդամենը 3 հատ վարագույր, երկուսը՝ 375 հազար, մեկը՝ 200 հազար դրամով:« Իհարկե, կառավարության վարագույրների գումարը նույն նպատակով նախագահի նստավայրի ծախսած գումարի համեմատ չնչին թիվ է. 2009թ. նախագահականը 4.5 մլն դրամ էր տրամադրել վարագույրներ գնելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ուզում է «սաքուլիկին» նշանակել բուհի պրոռեկտոր. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘«Ժամանակ». Մոնթեի կինը՝ ամուսնու անվան դպրոցում Սամվել Ալեքսանյանի անվան դասարանի մասին’