Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է «Անորտոսիս»

402

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է Կիպրոսի «Անորտոսիս Ֆամագուստա»։

29-ամյա կենտրոնական պաշտպանը հուլիսի 4-ին հեռացել էր իսպանական «Կադիսից»։ Երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել էր։

Վարազդատ Հարոյանն անցած ամռանն էր ղազախական «Աստանայից» տեղափոխվել «Կադիս», որի կազմում մասնակցել է 19 հանդիպման (1648 րոպե)։ Նրա պայմանագիրը «Կադիսի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։

«Անորտոսիս Ֆամագուստայում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Նախորդ հոդվածըԽաղաղության հավատամքով՝ կյանքում եւ հետմահու. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՄոուրինյուն դժգոհ է «Ռոմայի»՝ տրանսֆերային շուկայում ցուցադրած ակտիվությունից