Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն

3656

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն:

Նախորդ հոդվածըԱրթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. ԱԺ–ն սկսեց «էթալ–գալ»