‘Վարդանիկի որդին՝ «ճշտի» ուղիով. Մամուլ’

707

Երեկ, վերջապես, հաստատվեցին այն լուրերը, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը մեկնել է Հայաստանից, չնայած, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված՝ ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: Նախորդ օրը «Հայկական ժամանակը» դիմել էր ՀՀ ոստիկանության լրատվության բաժին՝ իր ունեցած տեղեկությունը ճշտելու նպատակով: Պատասխանելու համար մի քանի անգամ ժամանակ խնդրելուց հետո լրատվականը այդպես էլ խուսափեց պատասխանից: Դժվար չէ կռահել, որ այս մի օրը ոստիկանությունը փաստաթղթային հիմքեր է «դզել-փչել» Սպարտակ Ղուկասյանի՝ ՀՀ-ից հեռանալու օրինականությունը ապահովելու նպատակով: Երեկ արդեն, ոստիկանությունը հայտնել է, թե Սպարտակը համապատասխան տեղեկանք է ներկայացրել և բուժվելու նպատակով շտապ մեկնել է Ռուսաատան: Նշենք, որ հավաստի տեղեկություններով, Սպարտակ Ղուկասյանը մեկնել է Մոսկվա՝ «օրենքով գող» Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ ըստ մամուլի բազմաթրվ հրապարակումների, իր մերձավոր շրջապատում Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, թե ցանկություն ունի որդուն թագադրել, որպես «օրենքով գող» և այդ ուղղությամբ գործնական քայլեր է արել:

Նախորդ հոդվածը‘Մեկուսացած քարոզարշավ. Սերժ Սարգսյանը շրջում է դահլիճից դահլիճ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’