‘Վարդանիկի որդին խուլիգանություն հոդվածով մեղադրյալ է’

291

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին այսօր՝ փետրվարի 3-ին, մեղադրանք են առաջադրել: Այս մասին news.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»:

Նախորդ հոդվածը‘Նախարարը կենսաթոշակային կուտակային հիմնադրամներ վճարումների հարցում ակնկալում է «գործատուների բարեխղճությունը»’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության դիմումը՝ ՍԴԱՈ կատարման մասով ‘