‘
«Բնական է, որ ՀՀ քաղաքացու համար չի նվազել գազի գինը, թեև ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին նվազեցրել է 13%-ով»: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ խնդիրը կապված է դոլարի արժևորման հետ։
«Վերջին ամիսներին դոլարը բարձրացել է 17%-ով, իսկ «Գազպրոմը» սահմանին գազի գինը նվազեցրել է 13%-ով։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է «Գազպրոմ Արմենիան» նվազեցնել գազի գինը քաղաքացու համար։ Երբ դոլարի փոխարժեքը հասնի 416 դրամի, կարելի է մի բան մտածել»,- ասել է նա:
‘