‘Վարդան Հարությունյան. Ազատ արձակել անհիմն կալանավորված Վարդգես Գասպարիին’

1314

Իրավունքի և ազատության կենտրոն հ/կ նախագահ՝ Վարդան Հարությունյանի հայտարարությունը` ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ.

«Վարդգես Գասպարիի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ շինծու հիմքով կալանավորումը կարող էր տեղի ունենալ միայն իշխանությունների պատվերով։ Նույն այդ պատվերի շրջանակներում է պետք դիտարկել կալանավայրում նրա նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումը։ Նման անմարդկային վերաբվերմունքի կազմակերպիչներն ու իրականացնողներն, ի տարբերություն Գասպարիի, իրենք են օրենքից դուրս։ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել իր քաղաքացիական անհաշտ դիրքորոշմամբ։ Նա իր բողոքի ակցիաներն իրականացնում էր միայնակ, որոնք կարող է և իշխանավորների հավանությանը չարժանանային, բայց տեղավորվում էին օրենքի շրջանակներում։ Գասպարիի նկատմամբ կիրառվող բռնությունը պետք է դիտարկել նրա նկատմամբ շարունակվող հետապնդումների շարքում։

Իրավունքի և ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը դատապարտում է Գասպարիի նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքը։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք հավատարիմ մնալ միջազգային հանրության առջև մարդու իրավունքների բնագավառում ստանձնած պարտավորություններին։ Թույլ չտալ կալանավայրերում խոշտանգում, բռնություն և անմարդկային վերաբերմունքի դրսևորումներ։ 

Ազատ արձակել անհիմն կալանավորված Վարդգես Գասպարիին»։

 

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Կասեք՝ մի համաձայնագիր էլ Սերժ Սարգսյանը ստորագրի’