Վարդան Հարությունյան. Ի՞նչ է հիշվելու այս ընտրարշավից

1357

Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.

«Իսկ ի՞նչ է հիշվելու այս ընտրարշավից, երբ կավարտվի ու վերջակետը կդրվի․

հիշվելու է քաղաքականության իսպառ բացակայությունը,

հիշվելու է ատելությունը, որ տարածվում է անսպառ,

հիշվելու է սուտը, որ եղել է միշտ, բայց անթաքույց ու ցինիկ դարձավ 2018-ից հետո, իսկ այս ընթացքում բազմապատկվեց ու բազմապատկվեց,

հիշվելու է հայհոյանքը, որ վանում է ու ականջ է ծակում,

հիշվելու են հաշվեհարդարի խոստումները, որ կարող են իրականություն դառնալ,

հիշվելու է այս ընթացքում ձեռք բերված ամուր համոզմունքը, որ մեր երկրում հոգեբուժությունն իր բարձրության վրա պետք է գտնվի։

Թվարկումների գլխավոր պատասխանատուն իշխանություններն են։ Նրանք են արշավի որակը որոշել ու գնում են առջեւից։ Թվարկումների այս շարքում, որ, իհարկե, կարելի է շարունակել, հիշվելու է, անկասկած, Արթուր Օսիպյանը, որի կալանավորումն արդարադատության բացակայության հստակ վկայություն է, որի կալանավորումն օրենքն ու օրինականությունն իշխանավորի կամքին ենթարկեցնելու ցցուն օրինակ է, ով 14-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, ում այս թոհուբոհի մեջ մոռանալն, աչքաթող անելն անպատվաբեր է»։

Նախորդ հոդվածըՌաֆայել Թեյմուրազյան. Մինչև 2022-ը նման հարց չի էլ եղել
Հաջորդ հոդվածըԴուք պատերազմի կուսակցություն եք. Ավետիս Ավագյանը՝ Արարատ Միրզոյանին