Վարդան Հարությունյան. Ինչ ցույց տվեց Տեր-Պետրոսյանի զրույցը

1574

Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ինչ ցույց տվեց Տեր-Պետրոսյանի զրույցը․

որ փորձ է արվել իշխանություն-ընդիմություն համաձայնությամբ՝ իշխանություններին հնարավոր պայմանագրերի ստորագրման գնալու հնարավորություն-ազատություն տալ, ինչը Քոչարյանն ու Սարգսյանը մերժել են,

որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 1998-ին թույլ տված իրենց ճակատագրական սխալը չեն հասկացել, չեն հասկանում ու չեն էլ հասկանա։ Երբեք չեն հասկանա ու չեն ընդունի, որ իրենք են մեզ պարուրած այս աղետի ճարտարապետները, իսկ Փաշինյանն իրենց ծնունդն է ու իրենց ճանապարհի շարունակողը,

որ Հայաստանը ճակատագրական սահմանագծին է, հնարավոր լուծումները որքան ուշացվեն՝ այնքան վատ,

որ Հայաստանի համար այսօր չկան լավ լուծումներ։ Կան վատ ու շատ վատ լուծումներ։ Պետք է շատ վատ լուծումներից խուսափել,

որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը սպասում են Փաշինյանի քայլին` երբ նա վատ կամ շատ վատ լուծումներից որեւէ մեկը կընդունի, ինչը նրանց իշխանություն խլելու փորձը կրկնելու նոր հնարավորություն կընձեռի,

որ Ռուսաստանը կորցրել է Արցախի խնդրի լուծման բանալին, ինչը պետք է դրդի մեզ ավելի շատ աշխատել Արեւմուտքի հետ։

Պե՞տք է արդյոք Տեր-Պետրոսյանը շարունակի իր շփումներն այս մարդկանց հետ։ Նա պատրաստ է։ Հայտարար գտնելու հույսը, սակայն, աղոտ է շատ»։

Նախորդ հոդվածըԿառլսենն ընդդեմ ամերիկացի գրոսմայստերի
Հաջորդ հոդվածըՄերկելը խորհուրդ է տալիս լուրջ վերաբերվել Պուտինի խոսքերին