‘Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման’

841

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին դատապարտեց 17 տարվա ազատազրկման։

Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված եվ իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Սամսոնի Խաչատրյանին ,սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել,այնուհետեւ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Միշայի Կարապետյանին եվ ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն եւ ռազմամթերք:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Չորրորդ համաշխարհային պատերազմին նախապատրաստվելիս’
Հաջորդ հոդվածը‘Արցախում էլեկտրաէներգիան չի թանկանա’