‘Վարդան Մալխասյան. Ազատամարտիկները դեմ են բռնի ուժով իշխանափոխությանը (Տեսանյութ)’

1190

Այսօր Ազատության հրապարակում կայացել է ազատամարտիկների հանրահավաքը, որին մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ: Ելույթի ժամանակ ազատամարտիկները անդրադարձել են երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին և իշխող վարչախմբի վարած քաղաքականությանը:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը իր ելույթում խոսել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների մասին՝ նշելով, որ Շանթ Հարությունյանին հաջողվեց աշխուժություն մտցնել՝ ապահովելով նաև երիտասարդական ընդվզումներ: «Այն տեխնոլոգիան, որով առաջնորդվում էր Շանթը, եզակի չի մնա, քանզի նախատեսվում են նորանոր նմանատիպ ակցիաներ»,- հավելել է նա: 

iLur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը նշեց, որ այս շարժումը դեմ է զենքի հեղափոխությանը և իրենց կողմից հաջողվել է կլոր սեղանի շուրջ համախմբել Հայաստանում կշիռ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներին՝ անկախ իրենց քաղաքական գաղափարախոսության տարբերություններից: 

Նախորդ հոդվածը‘Սուհա Արաֆաթ. Նրան թունավորել է մերձավորներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է. Կիվիրյանի մեղադրանքի տեքստից. Տեսանյութ’