‘
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն Ազգերի լիգայի առաջին տուրի Լիխտենշտեյնի ընտրանու դեմ հանդիպման մինչխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրա՞ստ են առաջիկա դիմակայությանը:
«Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Ինչ վերաբերում է վնասվածքներին, մենք մի խնդիր ունենք՝ Հրայր Մկոյանը չի մասնակցի առաջիկա երկու հանդիպմանը, քանզի նա ծնկի վնասվածք ունի և հնարավոր է վիրահատվի:
Մնացած ֆուտբոլիստները պատրաստ են: Ճիշտ է՝ դիզբալանս կա, քանզի որոշ խաղացողներ շատ խաղաժամանակ են ստանում իրենց ակումբներում, որոշները՝ քիչ:
Ամեն դեպքում՝ ըստ իս ամենակարևորը հոգեբանությունն է, ես այս 2-3 օրն իրենց շատ լավ տեսա մարզումների ժամանակ:
Կառլեն Մկրտչյանի մասին ասեմ, որ նա ոչ թե վնասվածքի, այլ հոգնածության պատճառով էր բաց թողել վերջին հանդիպումը: Նա խնդրել էր մարզչից, որպեսզի չխաղար հավաքականի հանդիպումներին կազմ ու պատրաստ լինելու համար:
‘