‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’

804

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ից սկսում է Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը:
Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերի 12-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Էդգար Մալաքյան, «Վիկտորիա», Պլզեն, Չեխիա
Մասիս Ոսկանյան, ԿՍՎ «Ռոզելար», Բելգիա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, չնայած պաշտոնական հրավերների առկայությանը, հնարավոր է, որ Մոլդովայի «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը փաստաթղթերի ձեւակերպման մոլդովական գործընթացի հետ կապված չհասցնի ժամանել Հայաստանի ազգային հավաքական: Հնարավոր է նաեւ Յուրա Մովսիսյանի բացակայությունը, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի ակումբի պաշտոնական հավաստմամբ Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի եւ գուցե չհասցնի վերականգնվել մինչ Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը:

Նախորդ հոդվածը‘Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռում արտակարգ պատահար է գրանցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնելու է արձակուրդ’