‘Վարդան Մինասյանը պաշտոնանկ է արվել’

1147

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով գլխավորում էր ղազախական «Տոբոլ» ակումբը, այսօր առավոտյան պաշտոնանկ է արվել։

Այդ մասին հայտնում է «Sports.kz» կայքը՝ հավելելով, որ ֆուտբոլիստներին արդեն հաղորդվել է Մինասյանի հեռացման լուրը: Ղազախստանի «Տոբոլը» իր պաշտոնական կայքում հաստատել է գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի պաշտոնանկությունը:

«Ֆուտբոլի մարզային և «Տոբոլ» ակումբը Վարդան Մինասյանի պաշտոնանկության մասին որոշում են ընդունել «Ակտոբեից» կրած պարտությունից հետո: Այսպիսով, պատճառը հայ մասնագետի կողմից ցուցադրած անբավարար արդյունքներն են: Պայմանագիրը չեղյալ համարելու իրավաբանական հարցերը կլուծվեն առաջիկա ժամանակներում»,- գրված է Տոբոլի» պաշտոնական պաշտոնական հաղորդագրության մեջ: 

 Գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Սերգեյ Մասլենովը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը «Տոբոլի» ղեկն ստանձնել էր նախորդ տարվա ապրիլին, նրա օգնականի պարտականությունները կատարում էր Ռաֆայել Նազարյանը, իսկ թիմի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը։

Նախորդ հոդվածը‘Hurriyet. Էթյեն Մահչուփյանը Ցեղասպանության մասին ելույթից հետո պաշտոնանկ է արվել’
Հաջորդ հոդվածը‘Շիրակի ոստիկանապետը աշխատանքից ազատվել է պարբերաբար իրականացվող կադրային փոփոխությունների պատճառով’