‘Վարդան Մինասյան. «Եթե թիմը ցանկանում է առաջ շարժվել, ապա պետք է ամեն ինչ փոխել» ‘

1119

«2015 թվականն է, իսկ այստեղ որոշ բաներ մնացել են 90-ականներից»,- հայտարարել էր «Տոբոլի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ակտոբեից» կրած պարտությունից հետո:

Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Տոբոլը» «Ակտոբեին» պարտվել էր 0:2 հաշվով՝ 71-րդ րոպեից խաղալով տասը ֆուտբոլիստներով:

«Եթե թիմը ցանկանում է առաջ շարժվել, ապա պետք է ամեն ինչ փոխել: Այսպես ծանր կլինի: Տղաներին անկեղծ մաղթում եմ հաջողություն, երբեմն ափսոսում եմ նրանց համար: Նրանք ցանկանում են առաջադիմել, բայց կան բաներ, որոնք պետք է փոխել: Առանց դրա ոչինչ չի ստացվի»,- Վարդան Մինասյանի խոսքը մեջբերում էfc-tօbօl.kz-ն:

Ղազախստանի ընթացիկ առաջնության 7 տուրերում «Տոբոլը» կրել է երեք պարտություն, տարել է երկու հաղթանակ, երկու խաղ ավարտել է ոչ-ոքի եւ 8 միավորով 8-րդ տեղում է: 

Ապրիլի 16-ին «Տոբոլը» պաշտոնապես հաստատել է Վարդան Մինասյանի պաշտոնանկությունը:

Նախորդ հոդվածը‘Տուխելը «Բորուսիա» է հրավիրել Խեդիրային’
Հաջորդ հոդվածը‘Օբամեյանգը է նույնպես կարող է հեռանալ «Բորուսիայից» ‘